Dell-ը նվազեցրել է տարեկան շահույթի կանխատեսումը և նախազգուշացրել այն մասին, որ երկրորդ կիսամյակը նրա համար բարդ կլինի սպառողների կողմից համակարգչային տեխնիկայի ծախսերի նվազման ֆոնին, որը պայմանավորված է Windows 8 նոր օպերացիոն համակարգի թողարկումով:
Ընկերությունը ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում սպասում է շահույթի անկում 2,5 տոկոսով` մինչև 14,2 մլրդ դոլար: Ֆիրման այժմ սպասում է, որ ողջ տարվա արդյունքներով բաժնետոմսի շահույթը կհասնի առնվազն 1,70 դոլարի նախօրոք կանխատեսած 2,13-ի համեմատ: