AM
23 August 2012 - 07:46 AMT

HP-ի եռամսյակային կորուստները կազմում են 9 մլրդ դոլար

Համակարգիչներ արտադրող աշխարհի խոշորագույն Hewlett-Packard ընկերությունը հայտարարել է ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի գալիք կորուստների մասին: Ընդհանուր առմամբ այն կկազմի 8,9 մլրդ դոլար, հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով HP-ի նախագահ Մեգ Ուիթմանի հայտարարությանը:

Ուիթմանը նման լուրջ կորուստները բացատրել է նրանով, որ ընկերությունը գտնվում է վերակազմավորման նախնական փուլում, ինչը կտևի մի քանի տարի:

2012թ մայիսին Hewlett-Packard ղեկավարությունը հայտարարել էր այն մասին, որ ստիպված է լինելու աշխատանքից հեռացնել 25-27 հազար աշխատակիցների: Կրճատումները պետք է իրականացվեն մինչև 2014թ: Այս գործողությունները մտնում են նաև գլոբալ վերակառուցման ծրագրի մեջ: