AM
24 Օգոստոս 2012 - 11:09 AMT

ԵՄ փորձագետները կօգնեն Հայաստանին քայլեր մշակել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրություն ներմուծելու համար

2012-ի հոկտեմբերին ԵՄ փորձագետները, Հայաստանի խորհրդարանի պատգամավորները և տեղի մասնագետները կհավաքվեն Հայաստանում նախագծերի քննարկման համար, որոնք վերաբերվում են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրման ներմուծմանը: Այդ մասին Երևանում օգոստոսի 24-ին հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Դա շատ բարդ գործընթաց է, մենք այս ուղղությամբ կատարում ենք առաջին քայլերը»,- ասել է նա և հավելել, որ գյուղապահովման համակարգը ներմուծված է ոչ բոլոր զարգացած երկրներում: