Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես են եկել միասնական ճակատով, հայտարարելով, որ Հունաստանը չպետք է ներողամտություն սպասի օգնության մասին համաձայնագրերի հարցում:
Եվրագոտու խոշորագույն տնտեսությունների առաջնորդները հանդիպել են Բեռլինում, որպեսզի հղկեն Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին ուղղված իրենց ուղերձը:
«Ես խրախուսելու եմ Հունաստանին, որպեսզի նա շարունակի իրականացնել բարեփոխումների պլանը, ինչը պահանջում են շատ հույներ»,- ասել է Մերկելը:
«Մենք ուզում ենք, որպեսզի Հունաստանը մնա եվրագոտում: Հույները պետք է ջանքեր գործադրեն, որոնք անհրաժեշտ են այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Օլանդը:






