Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքներից անկախ, բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կշարունակվեն: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով Բաքվի աղբյուրները, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաեւ հույս է հայտնել որ բանակցային գործընթացն առավել արդյունավետ կդառնա Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո: Վիլայաթ Գուլիեւը նշել է, որ Հեյդար Ալիեւի ԱՄՆ կատարած այցից հետո կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, սակայն ո`չ Հայաստանը, ո`չ Ադրբեջնը տեղեկություններ չունեն հանդիպման մանրամասների մասին: