Երեկ Ադրբեջանի դեմկուսը Բաքվում բազմահազարանոց հանրահավաք-երթ է անցկացրել`պահանջելով պայմաններ ստեղծել իր առաջնորդ Ռասուլ Գուլիեւի ԱՄՆ-ից հայրենիք վերադառնալու համար, որն այնտեղ հարկադիր արտագաղթի մեջ է գտնվում 1996 թվականից: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, ակցիայի հիմնական կարգախոսներն էին «Գուլիեւին` հայրենիք, Ալիեւին` զնդան», «Ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ», «Հրաժարական»: ԱԴԿ-ի առաջնորդներն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել են «երկրում տիրող տնտեսական եւ քաղաքական ճգնաժամում»: Հռետորների կարծիքով, Ադրբեջանում առաջիկա նախագահական ազատ ըտրությունների անցկացումը եւ կոռուպցիայի վերացումը հնարավոր կդառնան միայն Գուլիեւի հայրենիք վերադառնալուց հետո: Հանրահավաքի բանաձեւում պահանջներ են ներկայացվել Գուլիեւի նկատմամբ հետապնդումների դադարեցման, ընտրություններին նրա մասնակցության համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: