AM
27 Օգոստոս 2012 - 08:56 AMT

Այս շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսայում դոլարը կարող է վաճառվել 408,50 դրամով

Այս շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,49 տոկոսով` մինչև 409,50 դրամ: Մեկ շաբաթվա վաճառքի ծավալը կազմել է ԱՄՆ 8,65 դոլար, ինչը 37,8 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,42 տոկոսով և օգոստոսի 25-ին կազմել 410,98 դրամ:

Հայաստանում դոլարի նման պահվածքը պայմանավորված է FOREX շուկայում ամերիկյան արժույթի նվազմամբ ամերիկյան կարգավորիչի կողմից նոր խթանող միջոցների հույսերի ֆոնին:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար աջակցություն կարող է դառնալ 408.50 դրամ արժեքը: Սակայն այն դեպքում, եթե ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի նախագահ Բերնանկեի ելույթը հիասթափեցնի շուկայի մասնակիցներին նոր արմատական միջոցների վերաբերյալ, դոլարը կարող է աճել ինչպես իր հիմնական մրցակցի, այնպես էլ դրամի նկատմամբ: «Դրա հետ կապված կարելի է ենթադրել, որ Հայաստանում կանխիկ դոլարի միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ կգտնվի 408.13 դրամի սահմաններում»,- կարծում են FOREX CLUB-ում: