Յունիաստրում բանկը 2012-ի առաջին կիսամյակում 2,1 անգամ (մինչև 143 մլն ռուբլի) ավելացրել է մաքուր շահույթն ըստ հաշվապահական հաշվառման ռուսական չափանիշների անցած տարվա նույն շրջանի համեմատ: Այդ մասին ասվում է վարկային կազմակերպության հաղորդագրությունում:
Յունիաստրում բանկի փոքր բիզնեսի վարկավորման պորտֆելը հաշվետու կիսամյակում աճել է 28 տոկոսով և կազմել 14 մլրդ ռուբլի: Սպառողական վարկերի պորտֆելը 2011-ի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 30 տոկոսով` մինչև 4,1 մլրդ ռուբլի:
Միաժամանակ, չորս տարվա ընթացքում բանկի պորտֆելն աճել է 76 տոկոսվ և 2012-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել 71,1 մլրդ ռուբլի, հաղորդում է ՌԲԿ-ն:






