«Երիտասարդ Եվրասիա» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովին մասնակցած լրագրողները և հասարակական գործիչները պայմանավորվել են ստեղծել Եվրասիական տեղեկատվական լիգա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրմի փոխնախագահ Անդրեյ Սմիրնովը: Նրա խոսքով, ստեղծվող կազմակերպության նպատակն է հետխորհրդային տարածքի ԶԼՄ-ների և ՀԿ-ների միջև հորիզոնական կապերի ստեղծումը և իրենց երկրների հասարակություններին Եվրասիական ինտեգրացման օգուտը ներկայացնելը:
«Եվրասիական ինտեգրացման գործընթացի տեղեկատվական ուղեկցությունը բավարար չէ: Եվրասիական տեղեկատվական լիգայի ձևավորումից հետո մենք կբացատրենք, թե ինչու է դա շահավետ և լավ»,- ասել է Սմիրնովը:
Նա նշել է, որ կազմակերպությունը բաց է և համագործակցության կհրավիրի ԶԼՄ-ների և առանձին լրագրողների, ինչպես նաև սահմանափակված չի լինի նախկին ԽՍՀՄ երկրների աշխարհագրական սահմաններով:
Ապրիլի 22-27-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել «Երիտասարդ Եվրասիա» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը, որին մասնակցել են պատվիրակություններ ԱՊՀ և Մերձբալթիայի 14 երկրներից, ինչպես նաև չճանաչված հանրապետություններից` Մերձդնեստրից և Գագաուզիայից: Համաժողովը տեղի է ունեցել ՌԻԱ Նովոստիի, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո:






