AM
27 Օգոստոս 2012 - 09:14 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը

Սիրիայի հայկական համայնքին աջակցության ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Հայաստան ժամանած երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերը:

Սիրիայում ընթացող վերջին իրադարձությունների հետ կապված` Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ և մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ Դամասկոսից և Հալեպից Հայաստան են տեղափոխվել հայ երեխաներ` պատմական հայրենիքում ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: