ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը քիչ հավանական է համարում արևմտյան երկրների կամ Թուրքիայի ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: Նրա խոսքով, դրա պատճառներից մեկը Լիբիայի հետ համեմատած ավելի հզոր բանակն է և ՀՕՊ համակարգը:
Միաժամանակ, փորձագետը չի կարծում, որ Թուրքիան կօգտագործի «քրդական գործոնը» Սիրիայի տարածք ինքնուրույն ռազմական ներխուժման համար: «Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և նման նախադեպեր ունենալով անցյալում, չի օգտագործի այդ պատճառը՝ քրդական գործոնը»,- հայտարարել է նա:
Մարկարովը նաև հավելել է, որ համաձայն չէ այն փորձագետների հետ, որոնք կարծում են, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի վերաբերյալ սխալ էր և նշում, որ այդ սխալի արդյունքը կդառնա Թուրքիայի սահմանների մոտ նոր քրդական ինքնավարության ստեղծումը:






