Հայաստանի տնտեսությունն այսօրվա դրությամբ մակրոտնտեսական տեսանկյունից շատ ավելի կայուն է ու պատրաստ արտաքին շոկերի հաղթահարմանն: Այդ մասին օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով միջազգային վարկանիշային Fitch գործակալության զեկույցը:
Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը օրերս հաստատեց Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը արտերկրի և ազգային արժույթում մինչև BB մակարդակը: Երկարաժամկետ կանխատեսումը կայուն է: Միաժամանակ գործակալությունը հաստատել է արտերկրի արժույթով էմիտենտի դեֆոլտի վարկանիշը B մակարդակի վրա և երկրի շեմի վարկանիշը BB մակարդակի վրա:
Վարկանիշերի հաստատումը արտահայտում է Հայաստանի բյուջետային և արտաքին դիսբալանսների աստիճանական նվազումը: Կառավարությունը կրճատել է բյուջեի պակասուրդը մինչև ՀՆԱ 2,8 տոկոս 2011թ.՝ 2010թ. ՀՆԱ 5 տոկոսի համեմատ՝ բարելավելով հարկահավաքությունը, չնախատեսված ծասերն ու ծասերի զսպումը: Բյուջետային դեֆիցիտի մակարդակը մոտենում է ՀՆԱ 2 տոկոսի նպատակային ցուցանիշին, թեև ոչ բոլոր միջոցներն են դեռ լավ մշակված: Արդյունքում պետպարտքը կարող է կայունանալ ՀՆԱ 45 տոկոսի մակարդակում: Սակայն, այս ցուցանիշը զգայուն է փոխարժեքի տատանումների հանդեպ, հաշվի առնելով, որ պետպարտքի 84 տոկոսը արտարժույթով է ներկայացված, հիմնականում, որպես պարտավորություններ միջազգային ֆինանսական կազմակերպությունների առջև: Այդպիսով, արտաքին և ֆինանսական կայունությունը սերտորեն շաղկապված են:
Ըստ Գագիկ Մինասյանի, Հայաստանին հաջողվել է հասնել այս արդյունքներին դիվերսիֆիկացիայի շնորհիվ, մասնավորապես, ավելացնելով արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում, այն դեպքում, երբ 2008թ. ՀՆԱ կառուցվածքի առյուծի բաժինը շինարարությունն էր կազմում, իսկ այդ ոլորտը արտահանմանն ուղղված չէ և զգայուն է արտաքին ազդեցությունների հանդեպ: «Իրավիճակն այժմ շատ ավելի բարվոք է, սակայն կա մեկ հանգամանք՝ դա պետպարտքի ավելի մեծ մակարդակն է, քան 2008 թվականին»,-ասել է նա:
Fitch-ը գտնում է, որ այժմ արտաքին շոկերին հակազդելու Հայաստանի ունակությունը նվազել է, 2008-ի համեմատ, արտաքին և պետպարտքի ավելացման պատճառով: Ճնշունմը պաշարների կամ էլ դրամի վրա, արտաքին շոկի դեպքում, կարող էր հանգեցնել բացասական վարկանիշային ազդեցության: Եթե կապիտալի ներհոսքը բավարար չլինի, կաճի արժեզրկման ռիսկը:
Հետագա առաջընթացը բյուջետային դեֆիցիտի նվազման դեպքում, ցանկալի է հարկերի հավաքագրման բարելավման, ոչ թե ծախսերի զսպման շնորհիվ, կնպաստեր վարկունակության ամրապնդմանը: Այն դեպքու, երբ պետպարտքի սպասարկման գործակիցները նախկինի պես ցածր են, ֆոնդավորման արժեքը ավելանում է միջնաժամկետ հեռանկարում՝ կարևորելով կյաունացումն ու պետպարտքի կրճատումը:






