Fitch-ը կարող է նվազեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը, եթե մինչև 2013-ի առաջին կիսամյակը չկրճատվի բյուջեի դեֆիցիտը: Այդ մասին ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրուցյում հաղորդել է գործակալության գործադիր տնօրեն Դևիդ Ռայլին, ասվում է ամերիկյան ՆԱՍԴԱՔ բորսայի կայքում:
Ռայլիի խոսքով, Վաշինգտոնը պետք է մշակի պետբյուջեի ծախսերի աճի դեմ պայքարի գործող մեթոդ: «ԱՄՆ-ը պետք է գտնի հարկային և պարտքային խնդիրների մտածված որոշում, այլ ոչ թե գործի չափազանց արմատական և առանց մտածելու»,- ասել է Fitch գործադիր տնօրենը:
Նա հավելել է, որ հիմնական խնդիրը, որը սպառնում է ԱՄՆ-ին 2012-ի վերջին, հարկերի բարձրացման և ծախսերի կրճատման ընտրությունն է, ինչը բացասական կազդի տնտեսական աճի վրա, կամ ժամանակավոր մորատորիայի ներմուծումը հարկերի բարձրացման վրա և պետբյուջեի ծախսերի կրճատումը: Վերջին դեպքում կաճի ԱՄՆ-ում եվրոպական պարտքային ճգնաժամի կրկնման հավանականությունը, հաղոդրում է ՌԲԿ-ն:






