Վերջին երկու օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը գտնվում է Անկարայի «Գյուլհանե» զինվորական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ինչպես տեղեկացրել է «AFP» գործակալությունը, բժիշկները ենթադրում են, որ նրան մնացել է երկու-երեք օրվա կյանք: Ալիեւը սրտի, թոքերի խնդիրներ ունի, ինչպես նաեւ տառապում է շաքարախտով: Ըստ այդ նույն գործակալության, Հեյդար Ալիեւի մոտ գտնվում է մեծ որդին եւ նրա առավել հավանական փոխարինողը` 41-ամյա Իլհամ Ալիեւը: Միեւնույն ժամանակ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը հայտարարել է լրագրողներին, որ Հեյդար Ալիեւն «իրեն նորմալ է զգում» եւ մտադրություն չունի հրաժարվել հոկտեմբերի 15-ին նախատեսված նախագահական ընտրություններին մասնակցելուց: