AM
31 August 2012 - 06:33 AMT

Apple-ի և Google-ի գլխավոր տնօրենները բանակցում են վիճելի պատենտային հարցերի շուրջ

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը և Google-ի տնօրեն Լարի Պեյջը բանակցություններ են վարում մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերվում են մտավոր սեփականությանը, ներառյալ շարժական տեխնոլոգիաները, հաղորդում է Ռոյթերսը:

Աղբյուրների տվյալներով, ընկերությունների ղեկավարները հեռախոսային բանակցություններ են ունեցել: Նրանք պայմանավորվել են քննարկել պատենտային հարցերը: Ընկերությունները հրաժարվել են մեկնաբանել Ռոյթերսին այդ տեղեկատվությունը:

Apple-ը և Google-ը գլխավոր մրցակիցներ են շարժական օպերացիոն համակարգերի շուկայում. iOS ծրագրային պլատֆորմն առաջատար է պլանշետային համակարգիչների ոլորտում, Android-ը` սմարթֆոնների: