Նավթի համաշխարհային գները հինգշաբթի սակարկությունների արդյունքում տարբեր ուղղվածության դինամիկա են ցուցադրել ներդրողների անորոշության պայմաններում, որոնք սպասում են ԱՄՆ Դաշնային ռեզերվի ղեկավարի ելույթին:
Բեն Բեռնանկեն ուրբաթ օրը ելույթ կունենա Ջեքսոն-Հոուլ քաղաքում, և սակարկությունների մասնակիցները աջակցության նոր միջոցների մասին ազդանշաններ են ակնկալում:
Սակարկությունների ավարտին WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,87 դոլարով՝ հասնելով 94,62 դոլարի մեկ բարելի դիմաց: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,11 դոլարով՝ հասնելով 112,65 դոլարի մեկ բարելի դիմաց:
Գների հնարավոր նվազումը վերլուծաբանները կապում են ներդրողների մտավախության նվազման հետ, կապված «Իսահակ» փոթորկի հետ:






