AM
10 March 2003 - 14:28 AMT

ԱՅՍՕՐ ԵԽԽՎ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏՈՒՄ ԿԼՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

Այսօր Փարիզում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում կլսվի Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: Ինչպես ասվում է ԵԽԽՎ սայթում, նիստին կմասնակցեն ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վ.Շվիմերը եւ Պ. Շիդերը մտահոգություն են հայտնել եվրոպական չափանիշներին Հայաստանի նախագահական ընտրությունների անհամապատասխանության առնչությամբ: «Ընտրախախտումների համար պատասխանատվության չափը որոշված չէ, սակայն պարզ է, որ այդ խախտումները անհետեւանք չեն մնա»,-ասել են նրանք: Նշենք, որ ԵԽԽՎ բյուրոյում կքննարկի նաեւ Չեչնիայի իրավիճակը` կապված սահմանադրության առնչությամբ առաջիկա հանրաքվեի հետ: