AM
1 Սեպտեմբեր 2012 - 06:09 AMT

«Հայկական ժամանակ». Օտարերկրյա ներդրումները մեր երկրում նվազել են 40 տոկոսով

Թերթը գրում է.«Այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները անցած տարվա նայն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 40 տոկոսով: Սա ՀՀ ԱՎԾ-ի հրապսւրակած պաշտոնական տվյալներն են:

Ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 266 միլիոն դոլար, որը ամենացածր ցուցանիշն է վերշին առնվազն 6 տարիներին: Օտարերկրյա ներդրումների նման կտրուկ անկում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է միայն 2008 թվականին` ճգնաժամի ժամանակ: Ռուսաստանից իրականացվող ներդրումները այս տարվա առաջին կիսամյակում նվազել են մոտ 80 տոկոսով, Ֆրանսիայից` 65 տոկոսով, ԱՄՆ-ից` 78 տոկոսով, Մեծ Բրիտանիայից` 61 տոկոսով: Սրանք ՀՀ տնտեսությունում ներդրումներ անող հիմնական երկրներն են: Բոլոր ներդրումների 72 տոկոսը ուղղվել է հանքարդյունաբերությանը, հեռահաղորդակցությանը և անշարժ գույքի շուկա: Տնտեսության մյուս ճյուղերը մնացել են «սոված»: Օտարերկրյա ներդրումների այսպիսի դինամիկան ցույց է տալիս, որ մեր տնտեսության գրավչությունը ժամ առ ժամ ավելի ու ավելի է նվազում»: