Մարտի 7-ի երեկոյան կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում, «Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին` նախագահական ընտրություններում տարած համոզիչ եւ տպավորիչ հաղթանակի առթիվ»: Երկու երկրների նախագահները հայտարարել են ռուս-հայկական համագործակցության հետագա զարգացման պատրաստակամության մասին: Զրույցի ընթացքում նախագահ Պուտինը պատմել է իր հայ գործընկերոջը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիայի հետ ուրբաթ օրը Սոչիում կայացած հանդիպումների արդյունքների մասին: