2012թ հուլիսին եվրագոտում առանց աշխատանքի մնացած քաղաքացիների թիվը գերազանցում է 18 մլն, իսկ գործազրկության ընդհանուր մակարդակը կազմում է 11.3 տոկոս: Այս մասին ասվում է Eurostat-ի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում: Համեմատելու համար, 2011-ի հուլիսին եվրագոտում գործազրկության մակարդակը կազմում էր 10.1 տոկոս:
Ինչպես նշում է Agence France-Presse-ը, գործազրկության ընթացիկ մակարդակը ռեկորդային է` սկսած 1995թ:
Ընթացիկ տարվա մայիսին գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իսպանիայում` 25.1 տոկոս և Հունաստանում` 23.1 տոկոս: Ամենացածրը` Ավստրիայում (4,5%), Նիդերլանդներում (5,3%), Գերմանիայում և Լյուքսեմբուրգում(5,5%):






