AM
8 March 2003 - 14:18 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԲԱՑԵԼ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

Հայաստանի ընդդիմադիր ուժերը նամակով դիմել են հանրապետության գլխավոր դատախազին` պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի դեմ: Ինչպես հայտարարվել էր երեկ Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ, «Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում տեղ գտած խախտումները կազմակերպված բնույթ էին կրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրական հանձնաժողովների կողմից, ինչը քրեորեն պատժելի է»: «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի կողմից թույլ է տրվել հանցավոր անփութություն, որի արդյունքում թեկնածու Ստեփան Դեմիրճյանի շահերին էական վնաս է հասցվել»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազությանն ուղված նամակում: