AM
3 Սեպտեմբեր 2012 - 09:38 AMT

Հ. Բագրատյանը խորհուրդ է տալիս իշխանություններին չվավերացնել Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը

Հայաստանի նախկին վարչապետ, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը մի շարք անճշտություններ է տեսնում ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնգրում, որը երկրի խորհրդարանը մտադիր է վավերացնել արդեն աշնանային նստաշրջանի ընթացքում: «Համաձայնագիրը չպետք է վավերացվի այն տեսքով, որով հիմա կա»,- սեպտեմբերի 3-ին մամլո ասուլիսում հայտարարել է նա:

Նրա կարծիքով, փաստաթղթում չի պարզաբանվել միասնական սակագնային բազան, այլ ընդամենը նկարագրվում է դրա ձևավորման մեթոդը: Ավելին, պահանջվում է առնվազն 2-3 տարի, որպեսզի երկրների միջև բոլոր սահմանափակումները հանվեն: Նախկին վարչապետի մոտ հարց է առաջացնում, թե «ուր են գնալու փողերը»: Դրա հետ կապված նա պարզաբանել է, որ մաքսատուրքերի վերահաշվարկի համար պետք է մի քանի ամիս, որի արդյունքում Հայաստանին կարող է սպասել «բելառուսսկի զայչիկ» (շրջանառության մեջ կանխիկ միջոցների պակասի պատճառով ազգային արժույթի արժեզրկում):

Միաժամանակ Բագրատյանը տեսնում է բոլոր հիմքերը հետագայում Միասնական մաքսային միություն ստեղծելու համար, որի հիմքերն ընկած են ԱՊՀ-ում Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրում: