AM
3 Սեպտեմբեր 2012 - 11:28 AMT

Standard & Poor’s-ը բարձրացրել է ԵԶԲ կարճաժամկետ վարկանիշը մինչև A-2 մակարդակի

Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) արտարժույթի պարտավորությունների էմիտենտի կարճաժամկետ վարկանիշը մինչև A-2 մակարդակի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Վարկանիշն արտացոլում է ԵԶԲ շատ բարձր կապիտալիզացիան և իրացվելիության բավարար մակարդակը: Այդ ցուցանիշներն, իրենց հերթին, վկայում են բանկի մասնակիցների կողմից նրա հզոր աջակցության մասին: