Apple կորպորացիայի նոր սմարթֆոնը հավանաբար կներկայացվի 2012-ի սեպտեմբերի 12-ին: Հենց այդ ամսաթիվն է նշվում հրավիրատոմսերում, որոնք ընկերությունն ուղարկել է լրագրողներին, հաղորդում է Sky News-ը: Պահպանելով ինտրիգը` Apple-ը չի բացահայտում գալիք շնորհանդեսի դետալները: Ամենայն հավանականությամբ, ընկերությունն ակնարկում է, որ խոսքը գնում է սմարթֆոնի նոր տարբերակի մասին, որը հավանաբար կստանա iPhone 5 անվանումը:
Նշվել է նաև նոր սմարթֆոնների պաշտոնական առաքման ամսաթիվը` 2012-ի սեպտեմբերի 21: