Սեպտեմբերի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի և Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի հետ:
Հյուրերի խնդրանքով Լևոնա Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտին, ներկա քաղաքական վիճակին, տնտեսական և սոցիալական մարտահրավերներին` հատկապես ընգծելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիան, ահագնացող արտագաղթը, ինչպես նաև օրինականության և անկախ դատարանների բացակայությունը, ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:






