AM
7 Սեպտեմբեր 2012 - 05:53 AMT

Նավթի գները բարձրացել են ԵԿԲ ղեկավարի հայտարարությունների և ԱՄՆ-ից տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների արդյունքով աճել են ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագայի հայտարարությունների ֆոնին այն մասին, որ կարգավորիչը մտադիր է իրականացնել եվրագոտու պրոբլեմային երկրների պետական պարտատոմսերի գնում, ինչպես նաև ԱՄՆ վիճակագրական տվյալների ֆոնին:

Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) թեև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին աճել է 0,17 դոլարով` մինչև մեկ բարելի համար 95,53 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,4 դոլարով` մինչև մեկ բարելի համար 113,49 դոլար:

Դրագայի խոսքով, ԵԿԲ-ն ձեռք կբերի միայն եվրագոտու այն երկրների պարտատոմսերը, որոնք կատարում են մակրոտնտեսական և այլ պայմաններ: