ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան Դեմոկրատական կուսակցության համագումարում ունեցած ելույթում հայտարարել է, որ նպատակ կդնի մինչև 2014-ի վերջը կրկնապատկել ամերիկյան արտահանման ծավալը, 2020-ին կրճատել նավթի ներկրման ծավալը և առաջիկա 10 տարիներին կրճատել բյուջեի դեֆիցիտը ավելի քան 4 մլրդ դոլարով: Այդ մասին ասվում է Օբամայի ելույթի տեքստում:
ԱՄՆ պետբյուջեն 2013-ի ֆինանսական տարում կկազմի շուրջ 3,8 տրիլիոն դոլար 1 տրիլիոն դեֆիցիտի դեպքում:
Այլ խնդիրների շարքում Օբաման նպատակ է դնում մինչև 2016-ի վերջը 1 միլիոն նոր աշխատատեղեր ստեղծել արտադրության ոլորտում:






