AM
7 Սեպտեմբեր 2012 - 06:47 AMT

FAO-ի գլխավոր տնօրեն. Ընթացիկ գները չեն արդարացնում համաշխարհային պարենային ճգնաժամի մասին լուրերը

Հռոմում FAO-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսում FAO-ի գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան ասել է. «Թվերը հուսադրում են: Չնայած նրան, որ մենք պետք է զգոն լինենք, ընթացիկ գները չեն արդարացնում լուրերը համաշխարհային պարենային ճգնաժամի մասին: Սակայն միջազգային հանրությունը կարող է և պետք է միջոցներ ընդունի, որպեսզի հանգստացնի շուկաները»,- հավելել է նա:

FAO-ի պարենային գների ինդեքսը հուլիսին աճել է 6 տոկոսով երեք ամիս շարունակ նվազումից հետո, ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությունում:

Նոր ինդեքսը ցույց է տվել, որ հացահատիկի և բուսական ու կենդանական ճարպերի գներն օգոստոսի աննշան են փոխվել:

Շաքարի գները կտրուկ նվազել են, ինչը փոխհատուցել է մսամթերքի և կաթնամթերքի գների բարձրացումը:

FAO-ի պարենային գների ինդեքսը 2012-ի օգոստոսին կազմել է 213 կետ և հուլիսից անփոփոխ մնացել: