AM
25 July 2003 - 17:27 AMT

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԸ

Այսօր Լեռնային Ղարաբաղում նշվում է Աղդամի ազատագրման 10 տարին: 1993 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից ճնշվել էին Աղդամ քաղաքում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումների կրակակետերը, որտեղից կանոնավոր կերպով հրետանուց գնդակոծվում էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը եւ մյուս խաղաղ բնակավայրերը: 1993 թ. Աղդամի կրակակետերի ոչնչացումը մասնագետները համարում են Ղարաբաղի բանակի փայլուն գործողություններից մեկը, որի հաջողությամբ մեծապես պայմանավորված է նաեւ անկախության համար մղած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդհանուր հաղթանակը: