Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակիցները (ԱԽՏՀ) ավարտել են երկօրյա գագաթաժողովը Ռուսաստանի Արևելքում, մտահոգություն հայտնելով համաշխարհային տնտեսության դրությամբ, գլոբալ պարենային անվտանգությամբ և ուժեղացող պրոտեկցիոնիզմով:
«Ֆինանսական շուկաները փխրուն են մնում, իսկ որոշ առաջատար տնտեսությունների պետական դեֆիցիտը և պարտքը զգալի արգելքներ են ստեղծում գլոբալ մակարդակով տնտեսական վերականգնման համար: Եվրոպայում իրադարձություններն ազդում են տարածաշրջանում աճի վրա»,- ասվում է ԱԽՏՀ հաղորդագրությունում:
Հաշվետվությունում նաև նշվում է, որ չնայած երաշտին, որը տարածվել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում, որոնք ցորենի համաշխարհային մատակարարներն են, նրանք բացառել են արտահանման սահմանափակումները և նշել բաց շուկաների կարևորությունը պարենամթերքի հուսալի առաքումներ ապահովելու համար:
ԱԽՏՀ հաստատել է 54 բնապահպանական ապրանքների ցուցակը, որոնց ներկրման տուրքերը կկրճատվեն մինչև 5 տոկոս և ավելի քիչ մինչև 2015-ը, ներառյալ վերականգնվող տնտեսության արտադրության համար սարքավորումները, թափոնների վերամշակումները և շրջակա միջավայրի վիճակի վերահսկողությունը, հաղորդում է Reuters-ը:






