Անցած շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.17 տոկոսով` մինչև 412.79 դրամ: Մեկ շաբաթվա վաճառքի ծավալը կազմել է 7,15 մլն դոլար, ինչը 33,49 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,89 տոկոսով և սեպտեմբերի 8-ին կազմել 413,68 դրամ: Հայաստանում ամերիկյան արժույթի նման պահվածքը պայմանավորված է ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի նկատմամբ բարձր պահանջարկով ուժեղացող դևալվացիայի տրամադրությունների ֆոնին:
«Գալիք շաբաթ Հայաստանում ԱՄՆ դոլարի դինամիկան մեծամասամբ կորոշվի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքներով»,- կարծում են FOREX CLUB-ում: Այն դեպքում, եթե ամերիկյան կարգավորիչը չհայտատարի աշխարհի խոշորագույն տնտեսության քանակական խթանման նոր փուլի մեկնարկի մասին, համաշխարհային շուկաներում լարվածությունը կաճի, դրանով նպաստելով ամերիկայն արժույթի աճին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում:






