AM
7 March 2003 - 15:00 AMT

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Հայաստանի ընդդիմությունը պատրաստ է երկխոսություն սկսել հանրապետության իշխանությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիճյանը: Ընդ որում, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, նա պայմանավորում է այդ երկխոսության հնարավորությունը իշխանությունների կողմից որոշ պայմանների կատարումով, որոնցից հիմնականն է` պատժել նախագահական ընտրությունների ընթացքում Ընտրական օրենսգրքի խախտմանն ինչ որ կերպ մասնակից անձանց: ՀԺԿ առաջնորդը հաստատել է ընդդիմության մտադրությունը` Սահմանադրական դատարանում բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները: Դեմիճյանը կրկին հայտարարել է տեղ գտած զանգվածային կեղծումների մասին, որոնք ըստ նրա, կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Նա հայտարարել է նաեւ, որ մտադիր է մասնակցել մայիսի 25-ին կայանալիք Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին: Նման որոշումը նա բացատրել է նրանով, որ «խորհրդարանում պետք է ներկայացված լինեն առողջ քաղաքական ուժեր»: