Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում հատուկ ավանդային ակցիա կանցնի: Ավանդներն ընդունվում են 366 մինչև 548 օր ժամկետով դրամով ավանդների համար տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, դոլարով ավանդենրի համար՝ 8,8 տոկոսով: Ավանդի նվազագույն գումարը 50 000 դրամ է կամ ԱՄՆ 150 դոլար: Տոկոսները վճարվում են ամեն ամիս:
Ըստ ցանկության, ավանդատուներին տրամադրվում է Maestro և Visa Electron միջազգային պլաստիկ քարտ առանց սպասարկման վարձի, ավանդի գումարից մինչև 90 տոկոս վարկային գծի բացմամբ դրամով ավանդի դեպքում 16 տոկոս տոկոսադրույքով և դոլարի դեպքում՝ 12 տոկոս տոկոսադրույքով:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման…






