AM
10 Սեպտեմբեր 2012 - 11:22 AMT

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը մոտ է չորս ամիսների առավելագույնին

Եվրոն նվազում է դոլարի նկատմամբ, բայց առայժմ մոտ է չորս ամիսների առավելագույնին, քանի որ շուկաներն ԱՄՆ ԴՀՊ խթանող միջոցների հույսեր ունեն:

Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է 0,1 տոկոսով մինչև 1,2797 դոլար, ուրբաթ օրվա 1,2818 դոլար քառասմյա առավելագույնի համեմատ:

Շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ ԴՊՀ-ն այս շաբաթ կհայտարարի «քանակական մեղմացման»` պետական պարտատոսմեր ձեռք բերելու երրորդ փուլի մասին, որը կաջակցի առաջիկա օրերին եվրոյի պահանջարկին:

Այս շաբաթ եվրոյի համար կարևոր իրադարձություններ կդառնան Նիդերլանդներում ընտրությունները և Գերմանիայի Սահմանադրական դատարանի վճիռը եվրագոտուն մշտական ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: