«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի բոլոր օգտագործողների շարքում ամենից «առատաձեռնը» ռուսաստանցիներն են. նրանք նվիրում են բոլոր վիրտուալ նվերների 80 տոկոսը: Այդ մասին հաղորդում է «proIT»-ն` մեջբերելով Mail.Ru Group-ի մամլո ծառայությունը: «Ռուսաստանը միակ երկիրն է, որի օգտատերերն ավելի շատ նվերներ են ուղարկել, քան ստացել»,- հաղորդել են Mail.Ru Group-ից:
Ռուսներն ամենից հաճախ նվերներ են ուղարկում Բելառուս (8 տոկոս), Ղազախստան (8 տոկոս), Հայաստան (9 տոկոս), Գերմանիա (12 տոկոս) և Ուկրաինա (30 տոկոս):