AM
10 Սեպտեմբեր 2012 - 12:23 AMT

2012-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 840 մլն դոլարի դրամական փոխանցում

2012-ի հունվար-հունիսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ կոմերցիոն նպատակներով փոխանցվել են 840 մլն դոլարի դրամական միջոցներ: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամյա տեղեկատուում, այդ ցուցանիշը 2011-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 8,7 տոկոսով: Միաժամանակ, մասնավոր փոխանցումների հոսքը 2012-ի հունիսին կազմել է 152,7 մլն դոլար:

Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը կազմել է 155 մլն դոլար 2011-ի հունվար-հունիսի 141 մլն դոլարի դիմաց:

Մաքուր փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 619,7 մլն դոլար, հետո ԱՄՆ-ից` 25,99 մլն դոլար, Ղազախստանից` 10,5 մլն դոլար, Ֆրանսիայից` 3,3 մլն դոլար: