AM
11 Սեպտեմբեր 2012 - 07:29 AMT

Նավթի համաշխարհային գներն աննշան աճել են

Նավթի համաշխարհային գները սեպտեմբերի 10-ին սակարկությունների արդյունքում բարձրացել են ճապոնիայից, Չինաստանից և Իտալիայից թույլ մակրոտնտեսական տվյալների ֆոնին և համաշխարհային տնտեսությունների խթանման միջոցների ներմուծման ներդրողների հույսերի ֆոնին, հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:

Ամերիկյան WTI թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին աճել է 0.12 դոլարով` մինչև 1 բարելի համար 96.54 դոլար: Brent տեսակի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.56 դոլարով կամ 058 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 114.81 դոլար: