AM
11 Սեպտեմբեր 2012 - 07:32 AMT

Իսպանիայի վարչապետը դեմ է հանդես եկել բյուջեի կրճատմանը

Իսպանիայի վարչապետ Մարիո Ռահոյը հրաժարվել է դիտարկել բյուջեի ծախսերի կրճատումը, ինչը պահանջում են արտասահմանյան վարկատուները, հաղորդում է France 24-ը:

Վարչապետին հարցրել են նաև նախընտրական խոստումների և արդյունքների համապատասխանության մասին, որոնց նա հասել է իր զբաղեցրած պաշտոնում և դրա հետ կապված ծրագրերի մասին` արդյոք նա խորհրդարանում քվեարկության կդնի կաբինետի վստահության հարցը, գրում է ՌԲԿ-ն:

2012-ի առաջին կիսամյակի ընթացքում Իսպանիայի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 48.6 մլրդ եվրո, կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը: Բացի այդ երկիրը լուրջ խնդիրներ ունի բանկային սեկտորում, որին, այնուամենայնիվ, կտրամադրվի արտասահմանյան աջակցություն` որպես ռեկապիտալիզացիա: