AM
7 March 2003 - 14:07 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին մարտի 6-ի երեկոյան հեռաձայնել եւ շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: Նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա վստահություն է հայտնել, որ Ռ. Քոչարյանի գործունեությունը պետական բարձրագույն պաշտոնին հետագայում եւս կնպաստի երկու երկրների միջեւ ժամանակի ընթացքում ստուգված բարեկամության եւ փոխհամագործակցության զարգացմանը` ի բարեկեցություն երկու ժողովուրդների: Ռոբերտ Քոչարյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: