AM
11 Սեպտեմբեր 2012 - 12:16 AMT

ԱՊՀ ագրոարդյունաբերողները կհավաքվեն հոկտեմբերին Աշխաբադում

Այս տարվա հոկտեմբերին Աշխաբադում տեղի կունենա ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստ Թուրքմենստանի նախագահության շրջանակներում:

Երեքշաբթի օրը խորհրդի անցկացման հարցերը քննարկվել են ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Շեստակովի և ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի փոխնախագահ Ալադին Կուլի Զադեի հանդիպմանը:

Աշխաբադում տեղի կունենա նաև միջազգային գիտագործնական համաժողով ԱՊՀ պարենային անվտանգության բարձրացման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: