AM
11 September 2012 - 15:38 AMT

Աշխարհի խոշորագույն ինտերնետ-ռեգիստրատոր GoDaddy-ի կայքը հարձակման է ենթարկվել Anonymus-ի կողմից

Աշխարհի խոշորագույն ինտերնետ-ռեգիստրատոր GoDaddy-ի կայքը սեպտեմբերի 10-ին հարձակման է ենթարկվել Anonymus-ի կողմից: Այս մասին հաղորդվում է Anonymous-ի թվիթթերում:

Կիբերհարձակման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ Anonymous-ի թվիթթերում հայտնվել է խմբի Own3r անդամի հաղորդագրությունը: Նրա խոսքով հարձակումն ինքն է իրականացրել, այլ ոչ թե ամբողջ խումբը:

DDoS-հարձակման արդյունքում անջատվել է այն կայքերը, որոնք սպասարկում են GoDaddy-ն: Ինչպես հաղորդել է ընկերության ներկայացուցիչը, անջատված կայքերի թիվն առայժմ հայտնի չէ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: