Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը «հիասթափեցնող» է անվանել ընկերության բաժնետոմսերի անկումը, որոնք չորս ամսվա ընթացքում IPO-ի պահից կորցրել են իրենց արժեքի կեսը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Միաժամանակ, Ցուկերբերգը նշել է, որ չնայած բաժնետոմսերի անկմանը, ընկերությունը մտադիր է «շարունակել ողջ աշխարհի մարդկանց միջև կապեր հաստատելու իր առաքելությունը»: Նա հաղորդել է, որ առաջիկայում Facebook-ը կկենտրոնանա բջջային ծրագրերի ոլորտում զարգացման վրա, և այդ քայլը թույլ կտա զգալի շահույթ ստանալ:
ՆԱՍԴԱՔ բորսայում Facebook-ի բաժնետոմսերի սկզբնական տեղակայումը կայացել է 2021-ի մայիսի 18-ին մեկ հատի համար 38 դոլարով: