Apple-ը կթողարկի սմարթֆոնի նոր iPhone 5մոդելը: Շնորհանդեսի անցկացման վայր է ընտրվել Սան Ֆրանցիսկոն:
Նոր գաջեթի գինն ԱՄՆ-ում կկազմի 300 դոլար: Ըստ փորձագետների, սարքի վաճառքը մեծ շահույթ կբերի ընկերությանը:
Ենթադրվում է, որ iPhone 5-ն ավելի մեծ էկրան կունենա: Նոր մոդելն ավելի բարակ կլինի, իսկ ապակյա կափարիչը կփոխարինվի ալյումինի կափարիչով: Սմարթֆոնն ունի նոր iOS 6 օպերացիոն համակարգ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: