Platts տեղեկատվական-վերլուծական գործակալությունը հաղորդում է, որ OPEC-ի կողմից նավթի հանույթը օգոստոսին օրական աճել է 31.55 մլն բարելով: Հուլիսի համեմատ հանույթի ծավալն ավելացել է օրական 90 հազար բարելով:
Անգոլայի, Իրաքի, Նիգերիայի և ԱՄԷ կողմից հանույթ տեմպերի ավելացումը գերակշռել է Ալժիրի և Իրանի կողմից արտադրության նվազումը:
Platts-ի տվյալներով Սաուդյան Արաբիայում հանույթի ծավալները պահպանվել են 10 մլն բարելի մակարդակում:






