AM
13 Սեպտեմբեր 2012 - 08:47 AMT

Հայաստանը խթանում է Ֆիլիպիններից և Ավստրալիայից եկող ներդրումային հոսքը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր կնքելու մասին առաջարկությունը:

Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության միջև դեռևս ձևավորված չէ առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ և երկու երկրների միջև տվյալ բնագավառի հարաբերությունների կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է նախաձեռնել համապատասխան համաձայնագրերի ստորագրումը:

Համանման որոշում է կայացվել նաև Ավստրալիայի կառավարության առնչությամբ: