ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշում է կայացրել անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին: Անձնավորված հաշվարկի քարտի, ինչպես նաև էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար մինչսև նոյեմբերի 30-ը անձնագրային սեղան դիմած տնտեսվարող սուբյեկտների համար 2013թ. սպասարկումն անվճար կլինի: Այդ մասին սեպտեմբերի 13-ին կառավարության մամլո կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ինչպես ասել է նախարարը, միջոցառումների ցանկում ընդգրկված են սեմինարներ հանրապետության բոլոր համայնքներում, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները կարողանան պարտադիր կարգով 2013թ. հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:
Միջոցառումները նախատեսված են կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում,այդ թվում արդեն հաջորդ տարվանից գործատուների համար կներդրվի միասնական եկամտահարկ բոլոր աշխատավարձերի գծով:






