AM
14 Սեպտեմբեր 2012 - 08:56 AMT

ԱՄՆ տնտեսության լրացուցիչ խթանումը հանգեցրել է դոլարի էժանացմանը

Ամերիկյան արժույթի փոխարժեքը նախօրեին նվազել է համաշխարհային արժույթների մեծամասնության նկատմամբ երկրում տնտեսական աճը խթանելու համար հիփոթեքային արժեթղթեր գնելու մասին ԱՄՆ ԴՊՀ որոշման հետ շուկայի սպասումների համընկնելու ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Սեպտեմբերի 13-ին սակարկությունների ավարտին դոլարն էժանացել է վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ մինչև 79.25 կետ չորեքշաբթի օրվա 79.68 կետից: Եվրոպական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքւ նվազել է մինչև 1.2988 դոլար նախորդ սակարկությունների ավարտի 1.2899 դոլարի փոխարեն:

ԱՄՆ ԴՊՀ բաց շուկաների հանձնաժողովի երկօրյա նիստի արդյունքներով կարգավորիչն արդարացրել է շուկայի հույսերը և հայտարարել ազգային տնտեսության աճի աջակցության լրացուցիչ միջոցների մասին ամսական 40 մլրդ դոլարի հիփոթեքային արժեթղթեր գնելու միջոցով: