ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ABBYY ընկերության համագործակցության շնորհիվ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաև հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով:
Ինչպես հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը, վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած` մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվելու է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններն արտահայտում են այդ լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17000 դրամ:






