AM
17 Սեպտեմբեր 2012 - 08:53 AMT

Նավթը թանկանում է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման մտավախությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրը շարունակում են ավելանալ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի ապակայունացման մտավախությունների ֆոնին, ինչը կարող է հանգեցնել հումքի մատակարարման խափանումների, վկայում են սակարկությունների տվյալները:

Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.14 դոլարով կամ 0.14 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 99.14 դոլար: Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.31 դոլարով կամ 0.27 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 116.97 դոլարի:

Անցած շաբաթ մի շարք մահմեդական երկրներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ ինտերնետում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հայտնվելու դեմ: Բենգազիում արմատականները գրոհել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա, մահացել են 4 հոգի, այդ թվում` ամերիկյան դեսպանը