AM
18 Սեպտեմբեր 2012 - 08:48 AMT

Նավթն էժանացել է 3 տոկոսով ԱՄՆ ռազմավարական պաշարների մասին տեղեկատվության ֆոնին

Նավթի համաշխարհային գները նվազում են գրեթե 3 տոկոսով այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ը կարող է բացել իր ռազմավարական պաշարները հումքի գների աճը զսպելու համար, վկայում են սակարկությունների տվյալները:

WTI (Light Sweet Crude Oil) նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,65 դոլարով` մինչև մեկ բարելի համար 96,37 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,84 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 113,43 դոլարի:

Ներկա պահին շատ վերլուծաբաններ կանխատեսում են «սև ոսկու» գների կտրուկ բարձրացում` կապված նավթի առաքումների հնարավոր խափանումների հետ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում պահպանվող լարվածության պատճառով: